«Ավելի լավ է հիմիկվանից կառավարական ինքնաթռի օդաչուին «լավ նայեք»… Ստի վերջը մոտ է». Մամիջանյան

Հիմա էլ հո ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն ձեր ենթակայության տակ են։ Էլ ի՞նչ ա պետք
մամիջանյան

Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Կա մի այսպիսի կոմունիկացիոն հնարք՝ downgrading. երբ ուզում ես արհեստական կերպով դիմացինիդ խոսքի արժեքը նվազեցնել /հաճախ դա արվում է, երբ բովանդակային պատասխան չես ունենում/ ՝ քո թիմից ընտրում ես դիմացինից պաշտոնով/մակարդակով/ազդեցիկությամբ անհամեմատ ցածր մարդու եւ պատասխանդ տալիս ես նրա միջոցով։

Հենց այս մարտավարությունը ընտրեց Փաշինյանը՝ Միքայել Մինասյանի հնչեցրած փաստերի պատասխանը տալով Հրաչյա Հակոբյանի տեսաուղերձով (ժամանակին այս նույն հնարքը արվեց Արթուր Վանեցյան-Մարիամ Փաշինյան ձեւաչափով)։

Ես շատ երկար կարող եմ թվարկել Հակոբյանի ելույթի խոցելի/սխալ/աբսուրդային կետերը (Վիգեն Սարգսյանի բարեփոխումներով գլուխ գովալը, СУ-երի գործարքի մանրամասները, չնայած մոնտաժին՝ բազմաթիվ վրիպակները եւ այլն), բայց ուզում եմ, որ Փաշինյանի թիմը հասկանա երկու բան.

1. Դուք էլ ընդդիմություն չեք։ Դուք էլ չեք կարող հղում անել «մամուլում տեղ գտած», «օդում կախված» լուրերին։ Եթե տենց լավ գիտեք, որ այսինչ մարդը հանցագործություն է կատարել՝ քրեական գործ հարուցեք։ Ուր են Հրաչյա Հակոբյանի նշած դեպքերով քրեական գործերը, փաստերը… Հիմա էլ հո ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն ձեր ենթակայության տակ են։ Էլ ի՞նչ ա պետք։

2. Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը խուսափի Հրաչյա Հակոբյանի, Արման Բաբաջանյանի, կորոնավիրուսի եւ այլոց թիկունքում ՝ գալու է այն պահը, որ նա պիտի առերեսվի ճշմարտությանը ու բացահայտի իր կեղտոտ ԽՈՀԱՆՈՑԻ գաղտնիքները։

Շատ պարզ սխեմայա, տղերք. հակափաստարկներ ունես՝ հերքի, այս կամ այն հանցագործությունների փաստեր ունես՝ ապացուցի եւ պատասխամատվության ենթարկի։

Մնացած ամենը հռետորիկայի ժանրի գոհարներ են (իսկ վերջերս արդեն ոչ այդքան գոհարներ)։

Կարող եմ ենթադրել, որ քաղաքական տեխնոլոգներին ու ճառագիրներին առաջիկա ամիսների համար ավելի շատ պարգեւավճարներ եք նախատեսել, քանի որ դեռ շատ «կռուտիտներ» են գրելու։

Իզուր…

Ավելի լավ է հիմիկվանից կառավարական ինքնաթռի օդաչուին «լավ նայեք»…
Ստի վերջը մոտ է»։

1