«Բնականաբար, գործող կառավարության հեղինակությունն իջնում է և իջնում է արագորեն. հանրաքվեի անցկացման դեպքում իրենք ակնհայտորեն այդքան «Այո»-ի ձայն չէին կարող հավաքել։ Հանրաքվեով իրենք ստանում են «Ոչ», նշանակում է՝ կառավարությունը պետք է հրաժարական տա»:
Հարցին, թե սոցիալ-տնտեսական ստեղծված իրավիճակում, երբ բարձրաձայնվում է հասարակական դժգոհությունների ու իշխանությունների անկում ապրող վարկանիշի մասին, հնարավո՞ր է՝ լինի Կառավարության հրաժարականը, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը պատասխանեց.
«Խոսքը պետք է լինի ոչ միայն կառավարության, այլև Ազգային ժողովի մասին, որովհետև տեսնում ենք՝ Ազգային ժողովը չի կարող ռեալ դեբատներ կազմակերպել, պատգամավորներն ինքնուրույն չեն, քաղաքականապես հասուն չէ մեծ մասը:
Մենք տեսնում ենք քաղաքական առումով հիմնականում անլուրջ մարդիկ, որոնք միայն մանդատներ են բարձրացնում. Խոսքն «Իմ քայլը» ֆրակցիայի մասին է:
Բնականաբար, սա արդեն ինտելեկտուալ ճգնաժամ է նշանակում երկրում. կառավարությունը պետք է հրաժարական տա, Ազգային ժողովն էլ պետք է լուծարվի:
Մեզ միանշանակ ժամանակավոր նոր կառավարություն է պետք, որը պետք է լինի համաձայնության կառավարություն, որը կոնկրետ մի քանի խնդիրներ պետք է իր առաջ դնի, որոնք լուծելուց հետո՝ հրաժարական տա»:
Հարցին՝ որքանո՞վ է հավանական այդ սցենարը, քաղաքագետը պատասխանեց.
«Ինձ թվում է, եթե այս վարակի հետ կապված վիճակը մեղմվի, կլինեն հանրային որոշակի իրադարձություններ, փողոցը կմիանա այս գործընթացին, և ճիշտ տեխնոլոգիաներ օգտագործելու դեպքում՝ հնարավոր կլինի այս կառավարությանն ուղարկել հանգստի և հետագա պատասխանատվության»:
Նյությն ամբողջուէյամբ՝ սկզբնաղբյուր կայքում
0Comments