Պուտինի պաշտոնական կայքում որեւէ խոսք չկա Փաշինյանին շնորհավորելու և Մոսկվա հրավիրելու մասին

Կրեմլի տարածած հաղորդագրությունում միայն Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի մասին է հաղորդագրւթյուն հրապարակվել

ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան տարեդարձի առիթով։ Մի փոքր ավելի ուշ հրապարակվեց նաեւ հաղորդագրություն, ըստ որի, տեղի է ունեցել հեռախոսազրույց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ։

ՌԴ նախագահի պաշտոնական կայքում /Kremlin.ru/ հաղորդագրություն մեզ չհաջողվեց գտնել այն մասին, որ Պուտինը Փաշինյանի ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել,  միայն Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի մասին հաղորդագրւթյուն հրապարակվեց։ Սակայն, Կրեմլի հրապարակած հաղորդագրությունը ընդամենը 3-4 տող է, իսկ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունը 3 պարբերություն։ Ռուսերեն եւ հայերեն տեքստերը երբ համեմատում ենք, ապա հայերեն տեքստի միայն առաջին պարբերության մի հատվածն է համապատասխանում Կրեմլի հրապարակած ամբողջական հաղորդագրությանը։

Հետաքրքրական է, որ Փաշինյանի աշխատակազմի հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել, որ իրեն հրավիրել են հունիսի 24-ին կայանալիք Մեծ Հաղթանակի զորահանդեսին, եւ հույս հայտնել, որ կկարողանա ներկա գտնվել եւ մասնակցել Մեծ Հաղթանակի տոնական միջոցառումներին, սակայն Կրեմլի տարածած հաղորդագրությունում այդ մասին որեւէ խոսք չկա։ Հրապարակ․am

հայաստան