Varks.am խնդիրների մասով Մանե Թանդիլյանի հայտարարությունը

Հաճախորդին կտրամադրվի 3-ից մինչև 6 ամսով վճարման ժամանակացույց

Varks.am վարկային կազմակերպության խնդիրների մասով Մանե Թանդիլյանի հայտարարությունը:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ VARKS.AM-Ի ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ

«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային հանձնաժողովը տեղեկացնում է․

2020 թվականի հունիսի 1-ից մինչև 30-ը ներառյալ հաճախորդներին հնարավորություն է տրվում իրականացնել պարտավորությունների վերակառուցում։

Սույն հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է վերոնշյալ ժամկետի ընթացքում կատարել վճարում մայր գումարի առնվազն 15%-ի չափով, որից անմիջապես հետո, հաճախորդին կտրամադրվի 3-ից մինչև 6 ամսով վճարման ժամանակացույց՝ մայր գումարի մնացած մասը վճարելու համար։