Ընդդիմադիրների ճամբարում խուճապ է. փորձելու են թափանցել-ջարդել․ իշխանությունը ռեյդ է սկսել

Առաջիկայում չեն բացառվում պրիվատ նամակների, աուդիոձայնագրությունների հրապարակայնացման ալիք, շփվեք Տելեգրամով և Սիգնալով՝ դրանք չեն կարողանում լսել, Վոթսաբը նույնպես կարողանում են «ջարդել»․ «Հրապարակ»

«Ընդդիմադիրների ճամբարում խուճապ է․ մի քանի օր է՝ բոլորն իրար զգուշացնում են` մաքրեք ֆեյսբուքյան մեսիջները, փոխեք գաղտնաբառը, իշխանությունը հակերների միջոցով ռեյդ է սկսել ընդդիմադիր օգտատերերի էջերում։

«Փորձելու են թափանցել-ջարդել` հասկանալու համար, թե ինչ է կատարվում, որտեղից են արտահոսում ինֆորմացիաները՝ իրենց թիմից դեպի օգտատերեր։

Ընդ որում, առաջիկայում մի բացառեք պրիվատ նամակների, աուդիոձայնագրությունների հրապարակայնացման ալիք, շփվեք Տելեգրամով և Սիգնալով՝ դրանք չեն կարողանում լսել, Վոթսաբը նույնպես կարողանում են «ջարդել»»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։