Հնարավոր է նորից վերադառնանք կարանտինի․ Փաշինյան

Ձգտում ենք կարանտինի չվերադառնալով՝ իրավիճակը պահել կառավարելի
 Նիկոլ Փաշինյան

Պարետատան նիստից հետո ճեպազրույցից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների 2 հարցի։ Առաջինը «Շանթ» հեռուստաընկերության հարցն էր, թե հնարավո՞ր է, որ նորից սահմանվի կարանտին։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ձգտում են կարանտինի չվերադառնալով՝ կառավարելի պահել իրավիճակը։ «Չափանիշը վերակենդանացման բաժանմունքի տեղերի առկայությունն է։ Դա  ամենամեծ չափանիշն է, և ուզում եմ ասել, որ իրավիճակը գնալով ծանրանում է»։

Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ հնարավոր է՝ վերադառնան կարանտինին, բայց մինչ այդ կլինեն այլ խստացնող միջոցառումներ։ Օրինակ, որ դիմակ կրելը պարտադիր լինի թե՛ փակ, թե բաց տարածքում։