Ես անտեղի եմ համարում այն շահարկումները, թե դիմակը թանկ է, քանի որ մենք որևէ մեկին չենք պարտադրում դիմակ գնել, այն կարելի է պատրաստել նաև տնային պայմաններում: Նույնիսկ այդ դիմակների որակյալ կրումը կարող է զրոյին հասցնել վարակի տարածումը: Այս մասին ճեպազրուցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ դիմակը պետք է կրել ամբողջական, ոչ թե բաց թողնել քիթը. «Ինչ վերաբերում է դիմակի գնի վերաբերյալ շահարկումներին, ապա ասեմ՝ երբեք քննարկում չի լինում, որ ակնոցը թանկ է, դրա համար տեսողության հետ խնդիրներ ունեցող մարդիկ չպետք է ակնոց կրեն: Նույնը կարելի է ասել նաև օճառի մասին՝ որևէ մեկը չի ասում այն թանկ է: Որևէ մեկը չի քննարկում նաև օրինակ վարսավիրի ծառայություններից օգտվելու հարցը»:
Փաշինյանը նշեց, որ բազմաթիվ վարակակիրներ կան, ովքեր անգամ չգիտեն այդ մասին, քանի որ սիմպտոմներ չկան:
0Comments