Թեկուզ մեծամասնությունը գնա չարի ետևից, Դուք զգոն եղեք, բարին ընտրեք, որ դատաստանի տակ չընկնեք

Մեզանից ամեն մեկս Աստծուց տրված ազատ կամք ունենք՝ ընտրելու չարը կամ բարին

«Ճիշտ ու սխալը որոշելու համար մարդիկ նայում են մեծամասնության կարծիքին:

Հիշե՛ք, մեր առաջնորդը «հասարակական կարծիքը» չէ:

Ճիշտ ու սխալը որոշելու համար հասարակական կարծիքին մի հետևեք, այլ ձեր սեփական կամքով ընտրություն կատարեք՝ հետևելով Քրիստոսի պատվիրաններին:

Նկատել է՞ք, որ մամուլում որևէ գաղափարի կշիռ տալու համար օգտագործում են «հասարակության կարծիքը»: Ուրեմն տեսեք թէ ինչ է ասում Աստուծո Խոսքը:

«Մեծամասնությանը հետևելով՝ չար գործերի ետևից մի՛ ընկիր։ Բազմությանը մի՛ խառնվիր՝ անիրավություն գործելու համար նրան ենթարկուելով» (Ելք 23:2):

Մեզանից ամեն մեկս Աստծուց տրված ազատ կամք ունենք՝ ընտրելու չարը, կամ բարին: Թեկուզ մեծամասնությունը գնա չարի ետևից, Դուք զգոն եղեք, բարին ընտրեք, որ դատաստանի տակ չընկնեք»:

Արմեն Հարեյանի ֆեյսբուքյան էջից