Խելքի՛ եկեք․ մեր երկրում երեխաներն իրենց տարիքի մեջ պետք է երեխա մնան

Փողոցներում երեխաներին գրքեր են բաժանում, որոնց բովանդակությանը ծանոթանալը կարող է փոփոխել երեխայի հոգեկանը ու ազդել երեխայի մտածողության վրա՝ ժամանակից շուտ տալով նրան չափից ավել սեռական բնույթի տեղեկություն

Հիմա ասեմ, կասեք նորից ասում է իշխանությունը...

Իշխանությունը չէ՞ր, որ թույլ տվեց տրանսգենդերին հասնել ԱԺ մուտքի մոտ հերիք չէ, մի բան էլ ելույթ ունենալ մի վայրում, որտեղ նրանք նույնիսկ պիտի իրենց երազներում չհայտնվեին։

Իշխանությունը չէ՞ր, որ սկսեց խոսակցություն ծավալել երեխաների սեռադաստիարակության մասին՝ դպրոցներում առարկա ավելացնելու ու նրանց որոշակի կողմնորոշում տալու վերաբերյալ։

Իշխանությունը չէ՞ր, որ փորձեց երեխաներին իր օրենքն ընդունելով ինչ֊որ չափով զրկել մանկական աշխարհից ու փոքր հասակում խեղաթյուրել նրանց անմեղ մտքերն ու հասկացությունները աղջիկ֊տղա կապի,ընկերության մաքրության մասին։

Եվ վերջապես.

Իշխանությունը չէ՞ մեղավորը, որ այսօր հասել ենք նրան, որ փողոցներում երեխաներին բաժանում են գրքեր, որոնց բովանդակությանը ծանոթանալը կարող է երեխայի հոգեկանը որոշակիորեն փոփոխել ու ազդել երեխայի մտածողության վրա՝ ժամանակից շուտ տալով նրան չափից ավել սեռական բնույթի տեղեկություն։

Հայկական մենթալիտետում պիտի տեղ չունենա այս ամենը, երեխաները մեր երկրում գոնե պետք է իրենց տարիքի մեջ երեխա մնան։

Երեխաներին իրական մանկություն ապահովելու համար՝ մարդիկ վերադառնում են այլ երկրներից, զերծ պահելով նրանց տարիքից շուտ մեծանալուց, բայց պարզվում է մեր երկրի կառավարողներն իրենք են արդեն որոշում՝ երեխան որ տարիքում հասունանա, թույլ տալով որոշակի սրբապիղծների ծավալել իրենց սև գործունեությունը։

Խելքի՛ եկեք, կործանում եք մեր ազգը պարոնայք բարձրաստիճան պաշտոնյաներ, թողեք մեզնից հետո եկող սերունդներն էլ ունենան իրական ու անմեղ մանկություն։

Միլենա Օրդակյան
Առաջինը Հայաստան նախաձեռնող խմբի անդամ