Սեյրան Օհանյանի պաշտպանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

նիստին չէին ներկայացել, ինչպես Ինեսսա Պետրոսյանը, այնպես էլ նրա ամուսինը՝ Կարեն Մեժլումյանը, որը եւս Սեյրան Օհանյանի պաշտպանն է

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։

Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը։

Նա նշեց, որ այսօրվա նիստին նա չէր ներկայացել, ինչպես նաեւ նրա ամուսինը՝ Կարեն Մեժլումյանը, որը եւս Սեյրան Օհանյանի պաշտպանն է։