Խուճապի ու վախի համար էնպիսի աբսուրդային թվեր չասեք, որ գերազանցի Հայաստանի բնակչության թվին

Առողջապահության նախարարը դիմակ վաճառողների գործին էր խփում, վարչապետը պինցետով կորոնավիրուսի հետ էր խաղում, իսկ պարետատունը նույնիսկ տանն էլ չէր

Ամփոփենք այսօրվա ցուցանիշները ու թե ինչից են բխում դրանք։

Միակ պատճառն այն է այսօրվա վարակի էսպիսի ասած ահռելի թվերի, որ խստացված ռեժիմի ժամանակ մարդիկ թքած ունեին սահմանափակումների վրա, առողջապահության նախարարը դիմակ վաճառողների գործին էր խփում, վարչապետը պինցետով կորոնավիրուսի հետ էր խաղում, իսկ պարետատունը նույնիսկ տանն էլ չէր))

Միգուցե, բացի ժողովրդին մեղադրելուց, կարելի էր նաև հասկանալ ինչից է սկսում նրանց օրենք, խոսք չհարգելը։

Հասկանալ, որ պարետն էլ մի քիչ շատ սխալ ընտրված անձ էր, թե՞ մտածելն ու հասկանալն էլ էր արգելված, թե՞ նա անձեռնմխելի է ու դիմակով մտածելն էլ չի փրկի։

Ամեն ինչ կառավարողներից է սկսում, ճիշտ մշակված ծրագրի դեպքում, խստագույն ռեժիմների ժամանակ մարդիկ նույնիսկ դռան շեմից դուրս չէին գա վախով՝ որ խիստ պատժամիջոց կկիրառվի, ինչի հետևանքով էլ տարածումը կկանխվեր։

Բայց դե.... ինչևէ, թվերը էսպես թե էնպես ավելանալու են, մնում է մի հիշեցում անել, որ արդեն շաաաատ ուշ է տարածումը կանխելու համար))։

Հ.Գ. Ուշադիր եղեք գոնե չմոռանաք ու մի օր էլ էնպիսի աբսուրդային թվեր ասեք մարդկանց մոտ խուճապ ու վախ առաջացնելու համար, որ թիվը գերազանցի Հայաստանում բնակվող մարդկանց թվին։

Միլենա Օրդակյան
Առաջինը Հայաստան նախաձեռնող խմբի անդամ