Հատուկ ջոկատայինները հսկում են Քաջարանի մուտքերն ու ելքերը․ տեղադրվել են պահակակետեր․ տեսանյութ

Ոստիկանությունը քաղաքում ստեղծված իրավիճակին համապատասխան գործողություններ է իրականացնում

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում Ոստիկանությունը տեղադրել է պահակակետեր, հսկողություն է իրականացնում, մուտքերն ու ելքերը հսկվում են Ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից: Հայտնում է Tert.am-ի թղթակիցը։

Այս առիթով պարզաբանում խնդրեցինք ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից, ով նշեց, որ Քաջարան քաղաքում ստեղծված իրավիճակին համապատասխան գործողություններ է իրականացնում:

Հիշեցենք, որ երեկ Կապանի ոստիկանության բաժին բերման էր ենթարկվել Քաջարանի համայնքապետի չորս մերձավոր, մեկն ազատ է արձակվել, մյուսները ձերբակալվել են:

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի և նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջև տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։