Կորոնավիրուսի դեմ պայքարում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ կարևորություն է տալիս անհատական ջանքին՝ միևնույն ժամանակ հիշեցնելով վարչական լծակների մասին:
«Իհարկե մինչև հիմա էլ պարետատունը դա կիրառում էր: Այն սրճարանները, ռեստորանները, արտադրական ձեռնարկությունները, բանկերի մասնաճյուղերը, վարսավիրանոցները և այլն, եթե անվտանգության կանոնները չպահպանեն, դաժան ձևով փակվելու են»,-այս մասին նա ասել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ:
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հրահանգ է տվել փակելիս չբավարարվել 24 ժամով, եթե կա կրկնակի խախտում. «Պետք լինի, մեկ ամսով պետք է փակել, 15 օրով:
Ընդ որում, իրավախախտների անունները պետք է հրապաարկվեն: Մարդիկ պետք է իմանան, որ տվյալ սրճարան, վարսավիրանոց գնալն անվտանգ չէ»:
0Comments