Վարակման 359 նոր դեպք․ մահացել է ևս 5 քաղաքացի․ վարակվածների ընդհանուր թիվը 6661 է

Մեկ օրում առողջացածների թիվը 128 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3064

Հայաստանում մայիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 359 նոր դեպք: Մահացել է ևս 5 քաղաքացի:

Վարակվածների ընդհանուր թիվը 6661 է, մահացածների թիվը՝ 82:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մեկ օրում առողջացածների թիվը 128 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3064:

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 50397 քաղաքացի:

Կորոնավիրուսով վարակված ևս 1 քաղաքացի մահացել է այլ հիվանդության պատճառով. մայիսի 24-ի դրությամբ գրանցված նման դեպքերի թիվը 33 է:

Կորոնավիրուսից մահվան դեպքերն ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ պացիենտները եղել են 82 (տղամարդ), 73 (կին), 77 (տղամարդ), 71 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: