Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա հարձակման դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում. Ոստիկանություն

Ահազանգ ստացվել է. դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա հարձակման դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

«Ահազանգ ստացվել է. դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում»,- հայտնեց նա։

Ավելի վաղ հայտնել էինք,  որ երեկ ցերեկը 16:00-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան: Փաստաբանը տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Հարձակվողները սպառնալիքներ են հնչեցրել փաստաբանի հասցեին ու հեռացել: