Հարձակում` փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա. 168.am

Հարձակվողները սպառնալիքներ են տեղացել փաստաբանի հասցեին ու հեռացել

168.am-ի տեղեկություններով` երեկ` ցերեկը 16:00-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա:

«4 տղամարդիկ ներխուժել են բնակարան: Փաստաբանը, մեր տեղեկություններով, տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները:

Հարձակվողները սպառնալիքներ են տեղացել փաստաբանի հասցեին ու հեռացել»,-գրում է լրատվամիջոցը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում