Սիրելի՜ քաղաքացիներ, ձեր աջակցության կարիքն ունե՜մ. Կառավարությունը մերժեց եռամսյա վարկային արձակուրդն ու տոկոսների չհաշվարկելը

Սակայն մայիսի 23֊ին օրինագիծը պարտադիր քննարկվելու է պետաիրավական հանձնաժողովում, այնուհետև լիագումար նիստին

Սիրելի՜ քաղաքացիներ, ձեր աջակցության կարիքը կա՜։

Կառավարությունը մերժեց, այսինքն բացասական եզրակացություն տվեց իմ այն օրինագծին, որով արտակարգ դրության պայմաններում օրենքի ուժով պետք է ֆիզիկական անձանց տրվի եռամսյա վարկային արձակուրդ, ընդորում լրացուցիչ առաջարկով այդ երեք ամիսների տոկոսները չեն հաշվարկվում։

Սակայն մայիսի 23֊ին օրինագիծը պարտադիր քննարկվելու է պետաիրավական հանձնաժողովում, այնուհետև լիագումար նիստին։

Որպես ընդդիմադիր անկախ պատգամավոր, այս հարցում ունեմ հանրային աջակցության կարիք։

Արտահայտեք՜ ձեր դիրքորոշումը։