Դանիայում ծնվել է Տաթևիկ Ռևազյանի երեխան

Քիչ առաջ Ռևազյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարները
ռևազյան

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի առաջնեկը լույս աշխարհ է եկել։

Քիչ առաջ Ռևազյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ։

Լուսանկարին կից գրառում է արել. «Լավագույն պարգևը մեր կյանքում»։

Հիշեցնենք, որ նա մի քանի ամիս է՝ ինչ գտնվում է Դանիայում, ուր մեկնել էր հղիության վերջին ամիսները ընտանիքի հետ անցկացնելու նպատակով: