Ռուսաստանն իրականում առանձին քաղաքակրթություն է. Պուտին

Արհեստական բանականությունը, անօդաչու տեխնիկան, գենետիկան, բժշկությունը, կրթությունն այն բազան է, որի վրա կզարգանա երկիրը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ուշադրություն դարձնել բարձր տեխնոլոգիաների ոլորտում այլ երկրների նվաճումներին, բայց միևնույն ժամանակ չմոռանալ սեփական բազայի մասին և օգտագործել դրա մրցակցային առավելությունները: Այս մասին գրում է eadaily.com կայքը:

«Ռուսաստանը պարզապես երկիր չէ, այն իրականում առանձին քաղաքակրթություն է. սա բազմազգ երկիր է բազմաքանակ ավանդույթներով, մշակույթներով և կրոններով»,-հայտարարել է Պուտինը «Россия 1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ:

Ռուս առաջնորդի կարծիքով, «եթե մենք ցանկանում ենք պահպանել քաղաքակրթությունը, իհարկե պետք է հենվենք բարձր տեխնոլոգիաների և ապագա զարգացման վրա»:

Նա նաև ընդգծել է, որ արհեստական բանականությունը, անօդաչու տեխնիկան, գենետիկան, բժշկությունը, կրթությունն այն բազան է, որի վրա կզարգանա երկիրը: