Ադրբեջանը չհայտարարված լայնածավալ զորավարժություններ է սկսել

Կմասնակցեն մինչեւ 10.000 զինծառայողներ
ադրբեջան զորավարժություն

Ադրբեջանը հարձակողական բնույթի չհայտարարված լայնածավալ զորավարժություններ է սկսել:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ զորավարժությունների ընթացքում կմշակվեն մարտական պատրաստության, գործողությունների պլանավորման եւ համակողմանի ապահովման, զորքերի տարբեր տեսակների եւ զորատեսակների կառավարման մարմինների փոխգործակցության հարցերը, ինչպես նաեւ կստուգվեն հարվածային խմբավորումների կրակային եւ մանեւրային հնարավորությունները:

Զորավարժությունները, որոնց կմասնակցեն մինչեւ 10.000 զինծառայողներ, շուրջ 120 միավոր տանկ եւ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչեւ 200 հրթիռահրետանային կայանք,  համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ականանետեր, մինչեւ 30 միավոր բանակային եւ ճակատային ավիացիա, ինչպես նաեւ տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր, կտեւեն մինչեւ մայիսի 22-ը:

Հիշեցնենք, որ այս անգամ եւս Ադրբեջանի ղեկավարությունն անտեսել է զորավարժության մասին տեղեկացնելու պարտավորությունը: