Իր նստավայրում հայտնաբերվել է Իսրայելում Չինաստանի դեսպանի դին

Ոստիկանությունը պարզում է նրա մահվան պատճառները

Կիրակի Թել Ավիվից հյուսիսային ուղղությամբ տեղակայված Գերցլիա քաղաքի իր նստավայրում հայտնաբերվել է Իսրայելում Չինաստանի դեսպան Դու Վեյի դին։

Այդ մասին հաղորդել է The Jerusalem Post թերթը՝ վկայակոչելով Իսրայելի ԱԳՆ ներկայացուցչին։

Դիվանագետը 57 տարեկան էր։

Ներկայում ոստիկանությունը պարզում է նրա մահվան պատճառները։