Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամը 28 մլն դոլար է նվիրաբերվել Արցախին

Գումարն օգտագործվել է պաշտպանական և անվտանգային կարիքների համար

Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամներից մեկի հաշվեհամարից մոտ 28 մլն դոլար նվիրաբերվել է Արցախին, այդ գումարը օգտագործվել է անվտանգային կարիքների համար:

Այս մասին ասաց մայիսի 16-ին առցանց ասուլիսում՝ անդրադառնալով լրագրողի հարցին:

Լրագրողը մասնավորապես հիշեցրեց վարչապետի հայտարարությունը, որ հեղափոխությանը հաջորդող ժամանակում բյուջե է վերակագանգնվել կոռուպցիոն հանցագործությունների գծով մոտ 105 մլն դոլար: Սակայն լրագրողը նկատել էր, որ Գլխավոր դատախազության զեկույցում, ԱԱԾ-ի տվյալներով թվերը միանգամայն այլ են, նա հետաքրքրվել էր, թե ինչպես է առաջացել նման անհամապատասխանություն, երբ տարբեր մարմիններ հայտարարել են տարբեր թվեր:

Վարչապետը նշեց՝ այդ անհամապատասխանությունն ունի շատ կանկրետ բացատրություն: «Պաշտոնական թվերով խոսքը 40 մլրդ դրամի մասին է, որը 105 մլն դոլար չէ, այլ ավելի պակաս է: Բայց իրականում վերականգնվել է ավելի քան 105 մլն դոլար:

Եվ ես կարող եմ ասել հետևյալը՝  բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամներից մեկի հաշվեհամար էր հայտնաբերվել, որտեղ մոտ 28 մլն դոլար կար, հետո ընթացակարգերի և այլ հանգամանքների բերումով այդ 28 մլն դոլարը, ինչքան ես հիշում եմ, նվիրաբերվեց Արցախի Հանրապետությանը: Եվ այդ գումարն օգտագործվեց պաշտպանական, անվտանգային կարիքների համար:

Ահա այդ հատվածը չի վերականգնվել այն ընթացակարգերով, այլ Արցախի Հանրապետությանն է վերադարձվել այլ ընթացակարգով»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը վստահեցրեց՝ թվերի անհամապատասխանության միակ պատճառը դա է: Եվ ամեն անգամ հաշվառումն անելիս այդ խնդիրը լինում է: