Տեսանք՝ ինչ փողեր ծախսեց, դաչան վերանորոգեց, իսկ մենք, որ փողոցում ենք, չի մտածում մեր մասին

Մեր բնակիչները փողոցում են, վարձով են ապրում, բավական է, անհարմար է, նամուս ունեցեք

Պետության կարիքների, գերակա շահի տուժածն ենք, մտածում էինք, թե բան է փոխվել երկրում, սակայն նույն վիճակն է, ինչպես նախկինները մեզ այստեղ չէին ընդունում, նույնն էլ մեր «սիրելի վրչապետ» Նիկոլ Փաշինյանն է անում:

Այս մասին լրագրողներին ասաց Կառավարության շենքի դիմաց բողոքող Եկմալյան փողոցի բնակիչներից Անի Խուդավերդյանը:

Նրա խոսքով՝ երբ վարչապետին տուն էր պետք կառավարական առանձնանը վերանորոգելու համար հսկայական գումարներ ծախսեց, սակայն իրենց հարցը չի լուծում: Նրա պնդմամբ պետությունն իրենց 5 մլրդ դոլար է պարտք:

«Իրեն, որ տուն էր պետք, տեսանք ինչ փողեր ծախսեց էդ դաչեն վերանորոգեց որ իր կոմֆորտն ավելին լինի, բայց մենք տեսանք իր տան վիճակը, իսկ երբ մենք փողոցներում ենք, նա չի մտածում, որ 20 ընտանիք են, ամեն ընտանիքը 5-6 հոգուց բաղկացած: Մեր բնակիչները փողոցում են, վարձով են ապրում: Բավական է, անհարար է, նամուս ունեցեք: Գիտեք ինչ, մարդ պետք է թասիբ ունենա»,- ասաց նա: