Հրաչյա Հակոբյանը դատի է տվել Արթուր Դանիելյանին, Նարեկ Սամսոնյանին, Գագիկ Համբարյանին և Մարինա Խաչատրյանին

Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան դատավոր Դանիել Մխեյանին
Հրաչյա Հակոբյան Արթուր Դանիելյան Նարեկ Սամսոնյան Մարինա Խաչատրյան Գագիկ Համբարյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դատական հայց է ներկայարցել ընդդեմ չորս անձի՝ «Ադեկվադ» միաբանության նախագահ Արթուր Դանիելյանի, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանի, քաղաքագետ Գագիկ Համբարյանի, «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանի:

Հրաչյա Հակոբյանը դիմել է դատարան իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող վիրավորական և զրպարտող արտահայտությունների համար հրապարակային ներողություն ու հերքում խնդրելուն պարտավորեցնելու պահանջներով:

Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան դատավոր Դանիել Մխեյանին: