Վահագն Չախալյանը և իր հետ մի քանի անձ բերման են ենթարկվել Ոստիկանության Էրեբունու բաժին․ ՄԻՊ

Ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին

Վահագն Չախալյանը քիչ առաջ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգել է, որ ինքը և իր հետ ևս մի քանի անձինք, իր պնդմամբ, ենթարկվել են անհիմն վարչական ձերբակալման և բերման են ենթարկվել Ոստիկանության Էրեբունու բաժին: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին։