Կիմ Չեն Ընը կրկին անհետացել է 12 օրով

Մամուլում լուրեր սկսեցին հրապարակվել նրա առողջական վիճակի վատթարացման

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կրկին անհետացել է անհայտ պատճառներով:

Ինչպես գրում է New York Post-ը, հյուսիսկորեացի ղեկավարն արդեն 12 օր է, ինչ հանրության առաջ չի երևացել և որևէ հայտարարություն չի արել:

«Հավանաբար, նա իսկապես կարմիր ժապավեն է կտրել գործարանի բացմանը, սակայն մենք չենք կարող ստուգել՝ իրական են այդ լուսանկարները թե ոչ»,- աղբյուրի փոխանցմամբ՝ կարծիք է հայտնել ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը՝ մեկնաբանելով մայիսի 1-ին Կիմ Չեն Ընի մասնակցությամբ միջոցառման լուսանկարների հրապարակումը համացանցում:

Կիմ Չեն Ընը ամսվա սկզբին մասնակցել էր պարարտանյութեր արտադրող գործարանի բացման արարողությանը: Մինչ այդ՝ ապրիլի 15-ից ի վեր վերջինս չէր երևացել հանրության առաջ և բաց էր թողել պապի՝ Կիմ Իր Սենի տարեդարձին նվիրված արարողությունը, որից հետո մամուլում լուրեր սկսեցին հրապարակվել նրա առողջական վիճակի վատթարացման և անգամ մահվան մասին: