Հարուցված քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա․ ՀՔԾ

ՀՔԾ-ն գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի և 117-րդ հոդվածի հատկանիշներով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով նախաքննություն է կատարվում, մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա։ 

Նշենք, որ վերջիններիս  հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՔԾ-ն գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի ( Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով)) և 117-րդ հոդվածի հատկանիշներով (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը)։