Օրը մի քանի անգամ մտովի համոզեք ձեզ, որ դուք ուժեղ եք. խորհուրդներ

Թույլ մի տվեք, որ ներսում չարություն լինի, որովհետև այն ներսից կսկսի խժռել ձեզ

Լիլիթ Բասյանը հոգեկան հանգստության մասին գրառում է կատաել եւ կիսվել խորհուրդներով:

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որին կից խոսել է հոգեկան հանգստության մասին եւ խորհուրդներ է տվել։

բասյան

Instagram-յան էջում հրապարակված կադրին կից նա գրել է.

«Դե ինչ, շարունակեմ իմ հրապարակումը հոգեկան հանգստության մասին.

  • Բաց թողեք ձեր զայրույթը։ Թող ուրիշների հոգում փոթորիկ լինի, իսկ ձեզ մոտ՝ հանգստություն։
  • Դուք չեք կարող բոլորի համար լավը լինել, պետք էլ չի։
  • Շնորհակալ եղեք չկամներին, նրանց, ովքեր ձեր մասին վատն են խոսում, ժպտացեք նրանց։ Թույլ մի տվեք, որ ներսում չարություն լինի, որովհետև այն ներսից կսկսի խժռել ձեզ։
  • Հավատացեք, այդպես դուք թույլ չեք լինի, այդպես դուք անհաղթ կլինեք։
  • Մի փնտրեք արդարություն։ Ուղղակի ազատություն տվեք ձեզ։ Թող շրջապատում բոլորը ճիշտ լինեն։ Ձեր գիտակցության այգում միայն ծաղիկներ և արև հիմնեք։
  • Ամեն անգամ, երբ էմոցիաները սկսեն իշխել, փակեք աչքերը, պատկերացրեք թռիչքը՝ կարծես դու թռչուն եք։ Հավատացեք, դա օգնում է, ինչպես ոչինչ։
  • Ամեն առավոտ արթնանալիս միացրեք մանթրան:
  • Մի վերադարձեք անցյալ։ Քանի դեռ դուք հիշում եք անցյալի վիրավորանքները, չեք կարող վայելել ներկան։
  • Եթե ունեք սիրելի զբաղմունք (յոգա, երգել, ճամփորդել), ոչ մի դեպքում մի զրկեք ձեզ դրանից։
  • Ձեզ համար թալիսման ստեղծեք ու կրեք այն։ Այսպես ենթագիտակցորեն կզգաք, որ նեգատիվը չի ազդի ձեզ վրա։
  • Օրագիր պահեք, որում կկիսվեք, թե ինչն է ձեզ անհանգստացնում։
  • Օրը մի քանի անգամ մտովի համոզեք ձեզ, որ դուք ուժեղ եք։
  • Մի դատեք ձեզ, ձեզ առանց այդ էլ շատ են դատում։
  • Սիրելիներս, սիրեք ձեր հարազատներին, ինչպես ինքներդ ձեզ։ Ուղղակի ապրեք և պահեք ձեր մեջ բարությունը։
  • Ապրումակցեք չար մարդկանց, հավատացեք, նրանց համար ավելի բարդ է. նրանց կյանքում չկա լույս, այնտեղ միշտ անձրևներ են։

 

Ռուսերեն տարբերակը՝ մեկնաբանությունում»։