Տավուշի մարզի Աչաջուր համայնքում ավազակային հարձակում է տեղի ունեցել ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի որդուն պատկանող ջերմոցային տնտեսության վրա, որի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել Խաչատուր Քոքոբելյանի որդին, եղբայրը և եղբորորդին:
Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը։
«Տավուշի մարզի Աչաջուր համայնքում գտնվող ջերմոցային տնտեսության պահակի վրա եղել է ավազակային հարձակում, և ահազանգ է արվել Քոքոբելյաններին, նրանք եկել են, դրանից հետո տեղի է ունեցել ծեծկռտուք, մնացած մանրամասներ չեմ կարող հաղորդել, որովհետև հիմա գնում է քննություն:
Ոստիկանությունը այժմ զբաղված է հանգամանքները պարզելով և մեղավորներին գտնելով»,-ասաց նա:
Նա նշեց, որ դեռ չեն հայտնաբերել հարձակվողներին:
0Comments