Դու կանես դա, եթե ուժեղ ես

Ի՞նչ որակներով են հատկանշվում ուժեղ մարդիկ
կին

կին

1. Նյարդայնացնում են դատարկ խոսակցությունները

Չկա ոչ մի զարմանալի բան նրանում, որ ուժեղ մարդիկ չեն սիրում դատարկ զրույցները: Զրույցները, որոնցից կարելի է օգտակար ինչ-որ բան քաղել, նրանց հետաքրքիր են, իսկ ոչնչի մասին զրույցները՝ տհաճ:
Ուժեղ բնավորությամբ մարդիկ հակված են խոսել միայն այն մասին, ինչ նրանց իսկապես հուզում է: Դա հատկապես նկատելի է, երբ նրանք աշխատում են ինչ-որ բանի կամ կենտրոնացած են կարեւոր թեմայի վրա: Ուժեղ մարդիկ պարզապես ուժ եւ ցանկություն չունեն տրիվիալ զրույցներ վարելու: Եւ նրանք, ովքեր խուսափում են դատարկ զրույցներից, մյուսների համար մի տեսակ տարօրինակ են թվում:

2. Անհանդուրժողականություն տգիտության նկատմամբ

Ուժեղ մարդիկ սովորաբար հրաշալի կրթված են (հաճախ՝ ինքնուրույն) եւ գիտելիքների լայն շրջանակ ունեն: Ուստի բնական է, որ նրանք պարզպես տանել չեն կարողանում տգետներն: Նրանք անում են ամեն ինչ՝ ավելի շատ իմանալու համար եւ բաց են՝ ուրիշ հետաքրքիր մարդկանց ճանաչելու հարցում:
Այդ մարդիկ շատ ժամանակ ու ջանքեր են ծախսում՝ գիտելիքներ ձեռք բերելու համար, որոնք նրանց կօգնեն հասկանալ մարդկանց ու աշխարհը ավելի խորը, եւ դա նյարդայնացնում է նրանց, ովքեր այդպիսին չեն: Ուշագրավ է, որ ուժեղ մարդկանց համար նշանակություն չունի, թե իրենց հայացքները որքանով են համընկնում ընդհանուր հանրային պատկերացումների հետ:

կին

3. Վճռականություն եւ համարձակություն՝ աշխատանքում եւ ստեղծագործելիս

Ուժեղ մարդիկ կարող են իրենց իրացնելու միջոցներ գտնել՝ առանց ուրիշների օգնության: Այդպիսի մեծ աշխատունակությունն ու սեփական հնարավորությունների օգտագործման կարողությունը հաճախ վախեցնում է ավելի պակաս մոտիվացված մարդկանց եւ թշնամացնում է նրանց հետ: Մյուսների աջակցությունը կամ հակառակը՝ ոչ աջակցությունն ամենեւին չի ազդում ուժեղ մարդկանց հավակնությունների վրա: Ուժեղ անհատները պատրաստ են աշխատել այն ուղղությունների վրա, որտեղ մյուսները թեւաթափ են լինում:

4. Ուրիշների ուշադրությունը կարեւոր չէ

Ուժեղ մարդիկ թքած ունեն բոլոր այն դրամատիկ հնարքների վրա, որոնք մյուսներն օգտագործում են՝ իրենց վրա ուշադրություն հրավիրելու համար: Նրանք կարող են գրավել մյուս մարդկանց ուշադրությունը՝ դրական, թե բացասական, միայն շնորհիվ իրենց աշխատասիրության եւ իրենց բնավորության ուժի՝ առանց իսկ դա նկատելու: Եւ բնական է, որ նրանք իրենց թանկարժեք ժամանակը չեն վատնի ուրիշների ուշադրությունը սեփական անձի վրա հրավիրելու: Դրա փոխարեն, ուժեղ մարդիկ գլուխները կախ պարզապես անում են այն, ինչ պետք է անեն: Այդպիսի մարդիկ երջանիկ են եւ իրենց հարմարավետ են զգում եւ առանց շրջապատի ուշադրության:

կին

5. Արդարացումներ չեն ընդունվում

Նորից կրկնենք, որ նրանք գլուխները կախ անում են այն, ինչ պետք է անել՝ անկախ նրանից՝ որքանով է հաճելի կամ տհաճ այդ աշխատանքը: Ուստի ամենեւին էլ զարմանալի չէ, որ դժգոհողները նրանց համար ոչ մի հետաքրքրություն չեն ներկայացնում:
Խնդրի առաջացման դեպքում՝ ուժեղ մարդը կենտրոնանում է դրա լուծման վրա: Եւ մարդիկ, ովքեր սովորել են իրենց անիմաստ բողոքները ներկայացնել, տեսնելով, թե ինչպես է ջանում ուժեղ մարդը՝ դադարում են նրանց գլուխը տանել:

կին


Աղբյուրը՝  news.am և Клубер