Տեղեկատվության ստուգման կենտրոնը հերքում է

Մամուլում լուրեր էին տարածվել, որ Էդուարդ Մարտիրոսյանը և մի շարք բարձրաստիճան սպաներ աշխատանքից ազատման դիմում են գրել

Տեղեկատվության ստուգման կենտրոնը հաղորդագրություն է տարածել․ «Մամուլում տարածվող լուրերը, թե ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և մի շարք բարձրաստիճան սպաներ աշխատանքից ազատման դիմում են գրել, չի համապատասխանում իրականությանը։

ԱԱԾ մամուլի կենտրոնից Տեղեկատվության ստուգման կենտրոնին հայտնեցին, որ ծառայությունը շարունակում է իր բնականոն աշխատանքային ընթացքը»։