Բանտարկյալները զանգվածային փախուստի են դիմել՝ հսկիչի հետ ծեծկռտուքից հետո

Բանտի աշխատակիցների կամ բանտարկյալների շրջանում վիրավորների մասին տեղեկատվություն չի հրապարակվել

Առնվազն 11 բանտարկյալ չորեքշաբթի օրը փախել է Մեքսիկայի Սակատեկաս նահանգի «Սյենեգիլյաս» բանտից, news.am-ի փոխանցմամբ հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Milenio պարբերականը:

Ըստ պարբերականի` դատապարտյալներին հաջողվել է լքել կալանավայրը հսկիչի հետ բախումից հետո, ինչը ուղեկցվել է հրազենի կիրառմամբ:

«Ներկայումս մենք զբաղվում ենք արտակարգ դրությամբ «Սյենեգիլյաս» բանտում,- ֆեյսբուքյան իր էջին հայտնել է հանրային անվտանգության տարածաշրջանային գրասենյակը:- գործարկվել են բոլոր [պետական] ուժային կառույցները»:

Բանտի աշխատակիցների կամ բանտարկյալների շրջանում վիրավորների մասին տեղեկատվություն չի հրապարակվել:

Հունվարի 1-ի գիշերն այս ուղղիչ հիմնարկում բանտարկյալների խմբերի միջեւ բախումը 16 մարդու մահվան էր հանգեցրել: