Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի հարցադրմանը, թե ինչու չի արձագանքել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, ասաց, որ Հայաստանի ոչ մի ղեկավար Ղարաբաղի հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշում չի հայտնել, որքան ինքն է հայտնել:
«Մեր դիրքորոշումը գոյություն ունի անկախ նրանից, թե աշխարհում ինչ դիրքորոշումներ գոյություն ունեն, իսկ աշխարհում անկախ մեր դիրքորոշումներից բազում դիրքորոշումներ գոյություն ունեն: Կարգավորման գործընթացի նպատակն էլ այն է՝ արդյոք կարող ենք բոլոր դիրքորոշումները մետեցնել իրար:
Չի կարող որեւէ տարբերակ գործնականում ընդունելի լուծում լինել, եթե այն ընդունելի չէ Հայաստանի, Արցախի ժողովուրդների համար, ինչու ոչ նաեւ Ազգային ժողովի համար»,- նշեց վարչապետը:
0Comments