Վերջին 20 օրում Կիմ Չեն Ընն առաջին անգամ հայտնվել է հանրության առջև. ԼՈՒՍԱՆԿԱՐ

Նա ներկա է եղել Սունչհոն քաղաքում ֆոսֆորային պարարտանյութների ֆաբրիկայի բացմանը:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ծանր վիճակի եւ նույնիսկ մահվան մասին բազմաթիվ լուրերից հետո վերջին 20 օրում առաջին անգամ հայտնվել է հանրության առջեւ, հաղորդում է Yonhap-ը:

Նա ներկա է եղել Սունչհոն քաղաքում ֆոսֆորային պարարտանյութների ֆաբրիկայի բացմանը:

Հրապարակված լուսանկարներում նա մուգ կոստյումով է, կտրում է կարմիր ժապավենն ու շփվում իրեն ուղեկցող անձանց  հետ: Լուսանկարներում նա ժպտում է եւ անառողջ տեսք չունի:

Նրան ուղեկցում են քույրը՝ Կիմ Չեն Յոնը, Աշխատավոր կուսակցության ղեկավար Պակ Պոնգ Յուն, երկրի վարչապետ ԿԻմ Ջե Ռյոնը:   

North Korean leader Kim (C) smiles while joining a fertilizer factory completion ceremony in this photo released by KCNA on May 2, 2020. This marked his first public appearance after 20 days of absence that sparked rumors about his health. (For Use Only in the Republic of Korea. No Redistribution) (Yonhap)