Աննա Հակոբյանի գրասենյակին անհրաժեշտ են կամավորներ

Կարդալ և պատասխանել Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան և Ինստագրամի պաշտոնական էջերում քաղաքացիներից ստացված նամակներին
աննա հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակին անհրաժեշտ են կամավորներ երկարաժամկետ համագործակցության համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակբոյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Սիրելի՛ ընկերներ,

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակին անհրաժեշտ են կամավորներ երկարաժամկետ համագործակցության համար։

Աշխատանքի նկարագրությունը՝

Կարդալ և պատասխանել Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան և Ինստագրամի պաշտոնական էջերում քաղաքացիներից ստացված նամակներին։

Ցանկացողները կարող են նամակ գրել Facebook-ում Աննա Հակոբյանի պաշտոնական եւ անձնական էջերին»։