Ով ինչով կարող է, պետք է զինվի՝ հանուն իր և իր ընտանիքի անվտանգության. Բորիս Մուրազի

Մի կողմ թողնենք այն, որ իրենք շատ բան չեն կարող անել, արձանագրենք, որ Հայաստանում այլևս իշխանություն չկա

Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Խմբավորումը, որը հայտարարել է, թե պատրաստ է գնալ ահաբեկչության հանուն Փաշինյանի, հիմա էլ հայտարարում է, որ 24 ժամում իշխանության քննադատների հարցերը կլուծեն:

Մի կողմ թողնենք այն, որ իրենք շատ բան չեն կարող անել, արձանագրենք, որ Հայաստանում այլևս իշխանություն չկա: Ով ինչով կարող է պետք է զինվի՝ հանուն իր և իր ընտանիքի անվտանգության»: