Ձերբակալման որոշում չկա, Դանիելյանը բերման է ենթարկվել. Տիգրան Աթանեսյան

Մենք չենք պատրաստվում բողոքել, պատրաստ ենք ընթացակարգերին ենթարկվել, ինչից հետո ամեն ինչ կերևա. փաստաբան

Իմ տեղեկություններով քրեական գործ այս պահին հարուցված չէ:

Արթուր Դանիելյանը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղից տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որպեսզի հետազոտություն անցնի:

Երևի շուտով կվերադառնա կենտրոնական բաժին, այդ ժամանակ ավելի շատ բան պարզ կլինի:

Այս մասին լրագրողներին հայտնեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Ձերբակալման որոշում չկա, Դանիելյանը բերման է ենթարկվել: Մենք չենք պատրաստվում բողոքել, պատրաստ ենք ընթացակարգերին ենթարկվել, ինչից հետո ամեն ինչ կերևա»,-ասաց նա: