Ճապոնացի նահանգապետին Պուտինի նվիրած կատուն կարանտինային ռեժիմում է պահվում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Նա ինձ համար յուրահատուկ է, նրա մռութիկը տեսնելիս հոգիս հանգստանում է

կատու

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2012 թվականի փետրվարին ճապոնական հյուսիսային Ակիտա պրեֆեկտուրայի նահանգապետ Նորիհիսա Սատակեին նվիրած կատվին կարանտինային գոտի են տեղափոխել, քանի որ կորոնավիրուսն այս օրերին սպառնում է նաև կենդանիներին․ այս մասին, ըստ tert.am-ի, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով նահանգապետի հայտարարությանը։

«Մենք շատ էինք անհանգստացել ԱՄՆ-ում ընտանի կենդանիների՝ կորոնավիրուսով վարակման դեպքերով, այդ պատճառով էլ այնպես ենք արել, որ, բոլոր դեպքերում, մեր ընտանիքի անդամներից բացի որևէ մեկի հետ կատուն շփում չունենա։ Հույս ունենք, որ այս իրավիճակը, երբ վարակման սպառնալիքը տառապանք է պատճառում և՛ մարդկանց, և՛ կենդանիներին, շուտով կավարտվի»,- նշել է նահանգապետը։

«Ութ տարի է անցել այն օրից, ինչ Միրը (կատվի մականունը) մեր ընտանիքի անդամն է դարձել։ Նա հրաշալի ախորժակ ունի, ուժեղ է ու կենսասեր, առանձնանում է հանգիստ բնավորությամբ։ Միրը մնացած այլ վեց կատվի հետ հրաշալի «լեզու է գտնում»։ Նա ինձ համար յուրահատուկ է, նրա մռութիկը տեսնելիս հոգիս հանգստանում է»,- հավելել է նա։