Լավրովի հայտարարությունից հետո Նիկոլը ջուր ա առել բերանն ու նստել . Գուրգեն Եղիազարյան

Ինչ ենք պատասխան տալու այն մայրերին, այնծնողներին, որոնք Արցախում զավակներ են կորցրել

Նիկոլը ջուր ա առել բերանն ու նստել Լավրովի հայտարարությունից հետո։ Այս ամսին այսօր՝ ապրիլի 28–ին, լրագրողների հետ հանդիպմա ժամանակ ասաց Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը։

«Լավրովի հայտարարությանը պետք է շատ ավելի լուրջ վերաբերվել, համենայնդեպս այն անձը, որը կարող է պատեհ, անպատեհ լայվ մտնել եւ ամենաէժանագին թեմաներից խոսել, այսօր դա պետք է աներ եւ անդրադառնար Լավրովի հայտարարությանը, եթե նման բան չկար։ Իրեն հարող ողջ մամուլը լծվել է մի գործի՝ Լավրով են վարկաբեկում, առանց հասկանալու թե ուր կտանի այդ ամենը», ասաց Եղիազարյանը։

Նրա խոսքով՝ պետք է ականջալուր լինենք, թե այսօր ինչ է գրում ադրբեջանական մամուլը. «Նրանք սկսկում են խորքային հարցերի անդրադառնալ՝ բանակցային գործըթացի, դրանով իսկ կարծես ապացուցվում է, որ բանակցային գործընթացը գնացել է փուլային տարբերակով։ Գիտենք, որ այդ փուլային տարբերակով տանուլ ենք տալիս, որպես պետություն։ Ինչ ենք պատասխան տալու այն մայրերին, այն ծնողներին, որոնք Արցախում զավակներ են կորցրել, ի՞նչ պատասխան ենք տալու արցախցուն, արցախցին մեզ վրա ինչպե՞ս է նայելու։ Այս ամենն աստիճանաբար մեզ տանում է պատերազմի, եթե մի բանով բանակցում ես եւ կեսից կանգնացնում ես անմիջապես գործընթացը, դրա հաջորդ քայլը պատերազմն է։ Ամեն անգամ նոր կարծիք է հայտնել այս Նիկոլը, սկզբից ասում էր, որ ինքը ոչ մի գործ չունի դրա հետ, այդ իր ընտրոցները չեն, հետո ասեց, որ միակ մարդն ինքն է, որ այդ հարցը պետք է լուծի, հետո ասեց, որ ժոմուկես նստած է եղել Ալիեւի հետ եւ ոչմի բանի մասին չի զրուցել, սուրճ են խմել ժամուկես։

Այս ամենն ինչի՞ մասին են խոսում, որ ստում է հերթական անգամ։ Սրան հաց ու ջուր մի տուր, որ սուտ խոսա։ Մի կիսանորմալ ղեկավարի բառապաշար չունի, այս ինչ բառապաշարով է հանդես գալիս, այդ որտեղի՞ց է բերել, ասես խուլիգան է եղել, խուլիգան էլ չի եղել, ոչ մի բան չի եղել, ոչ լավն է եղել, ոչ վատն է եղել, Նիկոլն է եղել, հիմա ընկել ենք սրա խելքին»։

Եղիազարյանի խոսքով՝ Փաշինյանը հանձնարարություն ունի ոչնչացնել հայ–ռուսական հարաբերությունները, իսկ երկրորդ նախագահին ազատ արձակելու որոշումը անձնական վրեժի հետ է կապված. «Ռոբերտ Քոչարյանը գտնվում է անձնական վրեժի դաշտում։ Որ ճվճվում էր վենդետա չի լինի, դա իր վախերից էր ճվճվում, որ հանկարծ չվախենան կարող է վենդետա լինի ու իրեն դիմադրեն։ Հիմա տեսեք ինչեր է անում»։