Արդար կլինի, եթե հաջորդ ամսվանից պարգևավճարները առնվազն երկու անգամ ավելացվեն

Կարող էր ավելի վատ էլ լինել, ինչպես շատ հետհեղափոխական երկներում եղավ

հովհաննես

Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ինչ նկատի ուներ Փաշինյանը, երբ ասում էր` ճգնաժամը որպես հնարավորություն:

Միամտորեն մտածում էի, թե «ճգնաժամը որպես հնարավորություն» եզրույթը վերաբերվում է միայն զարգացման նոր հնարավորություններ ստեղծելուն` տնտեսական և սոցիալական խնդիրներ լուծելուն:

Դու մի ասա, երկուշաբթի առավոտյան ութին երկրի վարչապետը «լայվ» է մտել ասելու (այստեղ լայվից հատվածներ են), որ դա հիշատակի միջոցառումներին է վերագրելի (կամ էլ նաև դրանց) և «ճգնաժամը որպես հնարավորություն» եզրույթի իրագործման առաջին փորձը հաջողությամբ է պսակվել:

հ.գ.

Այս մարդու կառավարության ղեկավար լինելու միակ արժեքը շարունակում է մնալ, իր բառամթերքով ասած, ատկատային ընկալումներ չունենալը և կոռուպցիոն գործարքների մեջ ուղղակիորեն չներգրավվելը:

Կարող էր ավելի վատ էլ լինել, ինչպես շատ հետհեղափոխական երկներում եղավ: Երբ հեղափոխությամբ իշխանության եկածները ոչ թե ազնիվ պարգևավճարներ էին իրենք իրենց նշանակում (ինչպես մերոնք), այլ նախորդների պես ներգրավվում էին կոռուպցիոն գործընթացներում:

Այնպես որ, կարող ենք համարել, որ «ճգնաժամը որպես հնարավորություն» վարչապետի խոստումը ի կատար է ածվել և հավատում ենք, որ արդար կլինի, եթե հաջորդ ամսվանից պարգևավճարները առնվազն երկու անգամ ավելացվեն»: