Հանձնաժողովի նիստը գրեթե չորս ժամ տևեց և աշխատել ենք առանց ընդմիջման: Այս մասին Ազգային ժողովում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նշենք, որ հանձնաժողով էր այցելել Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանը, ով 2016թ-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ԼՂՀ պաշտպանության նախարարն էր, պաշտպանության բանակի հրամանատարը:
«Մի բան կարող եմ ասել, որ հանձնաժողովի աշխատանքը ես այսօր գնահատում եմ հերթական անգամ արդյունավետ, մնացածն արդեն կյանքը ցույց կտա մեր եզրակացությունների մեջ, թե որքանով այդ արդյունավետությունը արտացոլված կլինին: Հանձնաժողովը ստացել է շատ անկեղծ պատասխաններ, հանձնաժողովի համար շատ կարևոր էր մեր այսօրվա անկեղծ շփումը»,- ասաց նա և նշեց, որ հանձնաժողովի աշխատանքը միտված է լինելու մեր անվտանգության համակարգի ուժեղացմանը:
0Comments