Փաշինյանի թիմի կողմից ոտքի վրա կազմակերպված «Պապիկ շոուն» շատ տգեղ էր

Տգեղ է, երբ վարչապետը և նրա կինը փորձում են 82-ամյա ծերունու հաշվին ինքնագովազդվել և ցույց տալ, որ հանրության կարծիքն իրենց համար, իբրև թե, շատ կարևոր է... Ա՜խր շատ պրիմիտիվ պոպուլիստներ են

Փաշինյանների «Պապիկ-շոուն» շատ տգեղ էր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ ԳագիկՀամբարյանը:

Նա, մասնավորապես, նշել է.  «Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում սյունեցի 82-ամյա Արտուշ պապի հետ կապված դեպքը, որին թույլ չէին տվել բարձրանալ Ցեղասպանության զոհերի հուշարձան, բուռն արձագանք գտավ հանրության մոտ...

Դեպքից ժամեր անց՝ ապրիլի 25-ի գիշերը 2-ին Փաշինյանների ընտանիքը որոշեց, հասարակության տրամադրություններին տուրք տալով եւ այս ամենից ինքնագովազդվելու լավ հնարավորությունը բաց չթողնելով, պապիկին ոստիկանների ուղեկցությամբ թույլ տալ այցելել Ցեղասպանության զոհերի հուշարձան...

Հետաքրքիր է, ի սկզբանե չէր կարելի այդ ամենն առանց աղմուկ-աղաղակի ու զզվելի պաթոսի անել ու չփորձել դիվիդենտներ շահել:

Տգեղ է, երբ վարչապետը և նրա կինը փորձում են 82-ամյա ծերունու հաշվին ինքնագովազդվել և ցույց տալ, որ հանրության կարծիքն իրենց համար, իբրև թե, շատ կարևոր է... Ա՜խր շատ պրիմիտիվ պոպուլիստներ են:

Հ.Գ. Հատուկ ուզում եմ նշել, որ երեկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում երեկոյան կազմակերպված միջոցառումը շատ բարձր մակարդակի էր եւ արժանի է դրվատանքի: Սակայն վարչապետի եւ ԱԺ նախագահի "ընտրյալ" տիկնանց, Երեւանի քաղաքապետի, որոշ մարզպետների եւ Սերժ Սարգսյանի ներկայությունը Ծիծեռնակաբերդում ավելորդ էր:

Իսկ Փաշինյանի թիմի կողմից ոտքի վրա կազմակերպված «Պապիկ շոուն» շատ տգեղ էր»: