Կատեգորիզացիայից դուրս մնացին միայն իր կառավարության անդամներն ու իր ֆեյքերը

Կիրառում է բոլոր մեթոդները՝ անհամաձայնների վրա քրեական գործեր թխելը, հայհոյելը, դատական համակարգի ու մամուլի վրա հարձակումները, քաղաքացիների ազատությունները սահմանափակումները

Նիկոլի դասակարգմամբ՝ հայության հիմնական հատվածը հիասթափված է։ Նրա կատեգորիզացիայից դուրս մնացին միայն իր կառավարության անդամներն և իր ֆեյքերը։

Ես հիմարություն եմ համարում այս դասդասումը։

Հիմնական խնդիրն այն է, որ մարդիկ քո վրա հույս են դրել, հավատացել են քեզ ու հիմա հիասթափվել են։ Իսկ եթե դու ասում ես, թե դա մարդկանց խնդիրն է, որ ինձ վրա հույս են դրել, ես անում եմ այն, ինչ անում եմ, ապա դա ամենամեծ դավաճանությունն է քո քաղաքացիների նկատմամբ։

Իսկ ի՞նչ է անում Նիկոլը, փորձում է ավելի ուժեղացնել իր իշխանությունը և բյուջեն թալանելու հնարավորությունները, և դրա համար կիրառում է բոլոր մեթոդները՝ անհամաձայնների վրա քրեական գործեր թխելը, հայհոյելը, դատական համակարգի ու մամուլի վրա հարձակումները, քաղաքացիների ազատությունները սահմանափակումները։

Ես այն կատեգորիայի մեջ եմ, ով լավ ճանաչելով Նիկոլին, շուտ հիասթափվեց, շուտ հասկացավ, որ նա դատարկախոսությամբ իր հռչակած նպատակների տրամագծորեն հակառակն է անում։ 

Աղասի ենոքյան
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար,
քաղաքագետ

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։