Ռուսաստանում հելիումի միջոցով փորձում են բուժել կորոնավիրուսը

Եթե նոր տեխնոլոգիան իրեն արդարացնի, կներդրվի արդեն կլինիկական պրակտիկայում

Մոսկվայի քաղաքային գիտահետազոտական շտապ բուժօգնության Ն․ Վ․ Սկլիֆասովսկու անվան ինստիտուտում սկսել են փորձարկել կորոնավիրուսի բուժման նոր տեխնոլոգիա։

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, այն հիմնված է հելիումի օգտագործման վրա։ Նշենք, որ այս գազը հեշտությամբ է կարողանում բուժել թոքային հիվանդությունները, վերականգնելով թթվային բազային հավասարակշռությունն ու նորմալացնելով թթվածնի պարունակությունը արյան մեջ։ Արդյունքում արյունն ավելի արագ է հագեցնում թթվածնով եւ նպաստում օրգանիզմի բջիջների կողմից միկրոշրջանառության բարելավմանը։

Մասնագետները այս մեթոդը համարում են չափազանց կարեւոր, քանի որ կորոնավիրուսային ինֆեկցիայից մահացության պատճառներից մեկն էլ նշված միկրոշրջանառության խախտումն էր։

Եթե նոր տեխնոլոգիան իրեն արդարացնի, կներդրվի արդեն կլինիկական պրակտիկայում։