Մաշտոցի պողոտայի խորովածը մոռացավ, մնաց ոսպի փոխարինիչի հույսին

Չմոռանանք, որ այսօր իբր քաղաքացու օրն էր, այն քաղաքացու, ով հիմա չգիտի՝ կոմունալը մուծի, թե վարկը, թե սնունդ գնի

խորոված

Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Եվ, ի վերջո, չմոռանանք, որ այսօր իբր քաղաքացու օրն էր, այն քաղաքացու, ով հիմա չգիտի՝ կոմունալը մուծի, թե վարկը, թե սնունդ գնի: Այն քաղաքացու, ով արդեն մոռացել է Մաշտոցի պողոտայի խորովածը և մնում է ոսպի փոխարինիչի հույսին: Այն քաղաքացու, ով այդպես էլ չատեց և իր գլխից չկարողացավ հանել աղքատությունը:

Այն քաղաքացու, ով կարդում է, թե ոնց են իր միջոցով իշխանության եկած չինովնիկները միլիոններով պարգևավճարներ ստանում:

Տոնը գնաց, մնաց քաղաքացին ինքն իր խնդիրների հետ: Կեղծ օրակարգը լինում է ճիշտ այսպես, այն երկար կյանք չի ունենում, քանի որ այն չունի իրական շունչ»: