Երեկ «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցներից մեկն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում նշված է եղել, որ գործատուն օգտվելով արտակարգ իրավիճակից հեռացնում է գործարանի աշխատակիցներից մի քանիսին:
Վստահաբար սա արհեստական լարվածություն ստեղծելու հերթականան փորձն է՝ անհիմն մարդկանց և գործարանի անունը շահարկելու նպատակով:
Իրականությունը այլ է, քանի որ տվյալ աշխատակցի հետ կնքված պայմանագրի ավարտից հետո այլևս պայմանագրի ժամկետի երկարացում տեղի չի ունեցել, որն ամբողջությամբ օրենքի սահմանում է և ոչ մի աշխատանքի կամ աշխատակցի իրավունքի չի հակասում:
Ավելին՝ աշխատակցին ուղարկված ծանուցման մեջ հստակ նշված է աշխատանքային իրավունքի կոնկրետ դրույթ:
Նման աշխատակիցները արհեստական լարվածություն ու կեղծ տեղեկատվություն են տարածում՝ փորձ անելով վարկաբեկել գործարանի և այնտեղի մարդկանց համբավը:
Սրանք այն մարդիկ են, ովքեր միայն իրենց կաշվի մասին են մտածում, նույնիսկ չունենալով պատկերացում՝ հաշտ ու համերաշխ կոլեկտիվ ունենալու մասին: Ստեղծված իրավիճակում ուղղակի աբսուրդ է հավատալ նման «մարդկանց» խոսքերին:
0Comments