Ֆեյսբուքյան օգտատեր Գոռ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«3 թեմա, որ անցած շաբաթվա ընթացքում առանձնացրել եմ ու կուզեմ անդրադառնալ շաբաթվա վերջում՝
1. Պարգևավճարներ և «լավություն»
2. Աժ ամբիոն և նախկինների վերադարձը
3. Կարանտինը և «անշնորհակալ» ժողովուրդը
1. Իհարկե, 500 կամ 600 հազար դրամը բարձրաստիճան պաշտոնյայի համար քիչ է, հաստատապես նա ավելին պետք է ստանա, բայց`մինչ դրան հասնելը, նախ երկար ճանապարհ կա և հետո մի կարևոր պահ` կլինի՞ մարդկանց վրա մուննաթ չգաք ու որպես լավություն չներկայացնեք ձեր արածը, քանզի դա ձեր ընտրությունն է նախ և առաջ, էլ չեմ ասում, որ հեղափոխական օրակարգի շրջանակներում եք հայտվել այդ տեղերում, իսկ դա էականորնեն տարբերվում սովորական իրավիճակներից:
Հաջորդը` նույնիսկ նախկինների կողմից բերված սահմանադրության մեջ, Հայաստանը շարունակում է մնալ, որպես սոցիալական պետություն, իսկ դրանք սոսկ բառեր չեն, ուստի երբ սոցիալական արդարություն ասվածը քիչ, թե շատ կվերականգնվի, այդ ժամանակ էլ արդարացված կլինեն պարգևավճար կոչվածները, իսկ մինչ այդ դրանք ընդամենը մեծացնում են անջրպետը ժողովրդի ու իշխանության միջև:
Հետևաբար հորդորում եմ բոլոր նրանց, ում «ձեռք չի տալիս» իր աշխատավարձը, դիմում գրել և հեռանալ, դա ավելի ազնիվ է, քան աշխատանքը որպես լավություն ներկայացնելը...
2. Ի՞նչ է նշանակում, դե թող ժողովուրդը ետհեղափոխություն անի, նախկիններին ետ բերի...
Սա ի՞նչ մոտեցում Ա: Այսինքն, ասել կուզեք, որ ժողովուրդը հայտվել է Սիզիփոսի դերում ու անընդhատ պետք է փակ ցիկլում պտտվի, հա՞...կամ մենք՝ կամ նրանք, ուրիշ տարբերակ չունի, հա՞...նորից եմ կրկնում՝ սա ի՞նչ մոտեցում Ա...Չէ, ես հասկանում եմ, թե ինչի համար է դա արվում, բայց միևնույն ժամանակ ուզում եմ հիշեցնել, որ այդ նույն ժողովրդի մեջ քիչ չեն այն մարդիկ, ում նախկինների վերադարձով «վախեցնելը» մեղմ ասած՝ միամտություն է, թեկուզ մի պարզ պատճառով, որ նրանք այդ նույն նախկինների ժամանակ, ավելի համարձակ ու քննադատորեն էին արտահայտվում այդ նույն նախկինների մասին, քան 2018-ի մայիսի կեսերից ձեր կողքին հայտնված կամ շարքերը համալրած որոշ «հանկարծակի DuXoV-ացածներ»....
3. Արտակարգ դրության և կարանտինի օրերին շոշափվող մի նյարդայնացնող թեզ, որի հավաքական իմաստը հետևյալն է. «մարդիկ անշնորհակալ են, այ, պետք ա Սերժը լիներ հիմա, պատկերացնու՞մ եք, թե Սերժի ժամանակ ո՞նց էր անցնելու կարանտինը, սոված էին մնալու և այլն»... ակամայից ուզում ես հենց Սերժի բառերով արձագանքես՝ իյա՜, իՌո՞ք...իսկ թեզը առաջ քաշելուց առաջ, հեչ մտքներովդ չի՞ անցել, որ մարդիկ հենց դրա համար մերժեցին Սերժին ու նրա թիմին, որովհետև էլ հույս չէին կապում, թե՞ ձեր կարծքիով «Պողոսը» իրոք էդքան անգրագետ ա...
Եվ ինչպես կասեր ձեր թիմակիցը ու լավ կաներ. «էդ լավ չի, էդ՝ նորմալ ա», և հենց էդ նորմալ լինելու ակնկալիքով է, որ ժողովուրդը ձեզ վստահության քվե է տվել, ուստի եկեք, էդ քվեն ըստ նշանակության օգտագործեք ու արածը որպես լավություն մի ներկայացրեք, քանզի պետական բյուջեն բոլորինն է ու ոչ մեկ իր տնից չի բերել, ու բյուջեն չուտելը, կրկնում եմ՝ նորմալ ա, լավություն չի...
P.S.=> Որպես վերջաբան էլ կասեմ՝ հարգելի իշխանական ընկերներ, կուզեք նեղացեք, կուզեք ոչ, բայց այս պահի դրությամբ, ես ու համոզված եմ շատերը, կարծում ենք, որ այս տեմպերով դուք լուրջ հաջողությունների դժվար էլ հասնեք, որովհետև նույնիսկ սպորտի մեջ, ինչքան նշաձողը ցածր ես դնում, այդքան լավ արդյունքներ գրանցելը անհավանական է դառնում:
Կարծում եմ շատ պարզ, անկեղծ ու անմիջական արտահայտվեցի, իսկ ով էլ կնեղանա, դա արդեն իր խնդիրն է...
#Էսքանը»։
0Comments