Փաստորեն սամասուդից շատ մարդիկ են փրկվել նոր Հայաստանում
Սա ասում է ԵԽ անդամ պետութան ղեկավարը,որը նաև կուլակաթափություն է ուզում անել և հպարտորեն նշում է,որ փրկել է իր ընդդիմախոսներին սամասուդից:Կրկին վարչապետին ոչ հարիր լեքսիկոն, կրկին «վնգստացոներ», «թափթփուկներ» և այլն:
Սերժ Սարգսյանը իշխանությունը հանձնել է թավիշին,էլի երկու տարի անց մեղադրում են Սերժ Սարգսյանին,որ իր մարդիկ դեռ պետական համակարգում են :
Բերեք ձեր մարդկանց, բերեք ձեր կադրերին և կառավարեք, ով՞էր ձեզ խանգարում այս երկու տարում դա անել:
Սկզբից Սերժ Սարգսյանն էր մեղավոր,հետո ԱԺ-ներ մեղավոր,հետո ՍԴ,հիմա էլ պետական համակարգում նախկին իշխանության տարիներից մնացած մարդիկ՞, սա արդեն իրոք ծիծաղելի է:
Բա ձեր նշանակած բոլոր մարդիկ այսօր իդեալական՞ են, թե անթերի, ում՞եք ուզում խաբել, երկիրը լուրջ խնդիրների առաջ է, բայց կրկին գործ անելու փոխարեն փնտրվում եք մեղավորներ:
Իրականում սա թավիշի ճգնաժամի սկիզբն էր: Կառավարող շրջանակներում առկա է լուրջ ճգնաժամ, որը արդեն թաքցնել չի ստացվում:
Վահան Բաբայան
0Comments