Grand Candy-ում վարակման երկու դեպք է՞ հայտնաբերվել

Ըստ աղբյուրի նրանք այժմ գտնվում են ինֆեկցիոն հիվանդանոցում

Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Տեղեկություն ունեմ,որ Grand Candy-ի արտադրամասերից մեկում հայտնաբերվել է նոր տիպի կորոնավիրուսի վարակման երկու դեպք:

Ըստ իմ աղբյուրի նրանք այժմ գտնվում են ինֆեկցիոն հիվանդանոցում:

Արտադրամասի տնօրինությունը չի ցանկանում դադարեցնել աշխատանքները իսկ մարդկանց գցում են փակուղու առաջ:

Եթե չեք ուզում աշխատել ապա մնացեք տանը, իսկ տանը մնալու դեպքում դուք չեք վարձատրվելու, բնականաբար մարդիկ անելանելի վիճակում հայտնված գնում են աշխատանքի իրենց և շրջապատի առողջությունը վտանգի տակ դնելով:

Հ․Գ․ Հուսով եմ, կձեռնարկվեն համապատասխան աշխատանքները, որպեսզի

և´ կանխվի վարակի տարածումը
և´ մարդկանց փոխհատուցումը»։