Զբոսաշրջային սեզոնը Թուրքիայում կարող է բացվել արդեն մայիսի վերջին. «ՌԻԱ Նովոստի»

Մենք կանխատեսում ենք, որ ապրիլի վերջին-մայիսի սկզբին բեկում կլինի համավարակում. նախարար

Թուրքիայում զբոսաշրջային սեզոնը կարող է բացվել արդեն մայիսի վերջին, այն բանից հետո, երբ կորոնավիրուսի համավարակում բեկում լինի, հայտարարել է երկրի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Մեհմետ Նուրի Էրսոյը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» -ն։

«Մենք կանխատեսում ենք, որ ապրիլի վերջին-մայիսի սկզբին բեկում կլինի համավարակում։ Կարծում եմ, որ մայիսի վերջին նորմալացումը հնարավոր կլինի, եւ այդ ժամանակ ներքին զբոսաշրջության մեջ շարժում կսկսվի»,- NTV հեռուստաալիքի եթերում ասել է Էրսոյը։

Նրա խոսքերով՝ համավարակի ավարտից հետո առաջինը Թուրքիա կժամանեն ասիական երկրներից զբոսաշրջիկները։

ԱՀԿ վերջին տվյալներով աշխարհում կորոնավիրուսից վարակվածների թիվը հասնում է 2 միլիոն 200 հազարի, մոտ 140 000 մարդ մահացել է։